Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում 13 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Նա նշել է, որ ձերբակալվածներից 10-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկ անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը, իսկ երկուսի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







