Հուրգադայից Երևան ՀՀ քաղաքացիների տեղափոխման համար քննարկվում են մի քանի տարբերակներ: Խնդրի լուծումը գրեթե գտնվել է: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառումէ կատարել ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վահագ Սիսեռյանը։
Համաձայն Վահագն Սիսեռյանի գրառման՝ կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարթերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար:
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում է մնացել ՀՀ մոտ հարյուր քաղաքացի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







