Գարեջուրն աշխարհում առավել տարածված ալկոհոլային ըմպելիքներից մեկն է, որի պատմությունը գալիս է դարերի խորքից։ Գոյություն ունեն գարեջրի պատրաստման հազարավոր բաղադրատոմսեր և մոլորակի բոլոր անկյուններում միլիոնավոր երկրպագուներ:
Ամբողջ աշխարհում ամեն տարի կազմակերպվում են գարեջրին նվիրված բազմաթիվ փառատոներ, տոնավաճառներ։
Գարեջրի օրը նշվում է աշխարհի տարբեր երկրներում: Օրինակ՝ Իսլանդիայում այն նշվում է մարտի 1-ին, Ռուսաստանում գարեջրագործի օրը նշվում է հունիսի երկրորդ շաբաթ:
Առաջին անգամ տոնը նշվել է 2007 թ․ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սանտա Քրուզ քաղաքում և մի քանի տարի հստակ օր է ունեցել՝ օգոստոսի 5-ը, սակայն տոնի աշխարհագրության տարածմանը զուգահեռ փոխվել է նաև օրը։
Այս ըմպելիքի սիրահարները և արտադրողներն ամեն տարի ոչ պաշտոնական տոնը նշում են օգոստոսի առաջին ուրբաթ: 2012 թ․ տոնը սկսել են նշել օգոստոսի առաջին ուրբաթ օրը: Տոնի հիմնադիրն է ամերիկացի Ջես Ավշալոմովը. բարի սեփականատեր, որը ցանկացել է այդ կերպ ավելի շատ այցելուների գրավել իր հաստատություն:
Հենց այդ ժամանակից սկսած է այն տեղական փառատոնից վերածվել միջազգային մասշտաբի իրադարձության՝ 2012 թ․ տոնը նշվում է արդեն 5 մայրցամաքների 50 երկրների 207 քաղաքներում: ԱՄՆ-ից բացի, այսօր գարեջրի օրը նշում են Եվրոպայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի շատ երկրներում, ինչպես նաև Ասիայի և Աֆրիկայի երկրներում:
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը․ ՀԷՑ
Ապրիլի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...