Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել ընթացիկ տարվա առաջին 6 ամիսներին մի շարք երկրներից: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ ՀՀ վարչապետի գրառման՝ Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 59.5 %, Չինաստանից ժամանածներինը՝ 53.5 %, Նիդեռլանդներից ժամանածներինը՝ 34.9 %, Շվեյցարիայից ժամանածներինը՝ 30 %, ԱՄԷ-ից ժամանածնեորինը՝ 29.7 %, Հունաստանից ժամանածներինը՝ 29 %, Իտալիայից ժամանածներինը՝ 24.4 %, Մեծ Բրիտանիայից ժամանածներինը՝ 22.9 %, Ճապոնիայից ժամանածներինը՝ 22.2 %, Ռուսաստանից ժամանածներինը՝ 19 %, Շվեդիայից ժամանածներինը՝ 19 %,ԱՄՆ-ից ժամանածներինը՝ 15 %, Ֆրանսիայից ժամանածներինը 13 %:
Այս տարվա առաջին կիսամյակում զբոսաշրջության ոլորտում ընդհանուր առմամբ 12.8 % աճ է արձանագրվել: Ըստ ԿԲ հաշվարկների՝ այս տարի նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են մոտ 120 միլիոն դոլար ավելի գումար։
Հայաստանի տնտեսությունն աճել է 43,5 տոկոսով, պետբյուջեն լրացուցիչ 4,2 միլիարդ դոլար եկամուտ է ունեցել․ Փաշինյան
2018 թվականի թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանի տնտեսությունն աճել է 43,5 տոկոսով, իսկ պետական բյուջեն լրացուցիչ 4,2 միլիարդ դոլար եկամուտ...