Այսօր՝ օգոստոսի 10-ին, Վրաստանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով ժամը 09:30-ից Լոռու մարզի Գոգավանի անցակետը փակ է եղել, ինչը խաթարել է երթևուկության կանոնավոր ընթացքը և հանգեցրել ավտոմեքենաների կուտակման։
Այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ։ Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին, այդ իսկ պատճառով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար։
Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները. Ստեփանավան-Տաշիր-Գոգավան և Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն։
Հավելենք նաև, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Այս մասին տեղեկացրել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







