Լինելով դեռևս չճանաչված պետություն, յուրաքանչյուր հռչակագրի ստորագրում Արցախի քաղաքների համար կարևոր է, քանզի դրանք միտված են տվյալ քաղաքի զարգացմանը:
Այսօր Արցախի քաղաքներից շատերի հետ հռչակագրեր են ստորագրել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Հայաստանի մի շարք քաղաքներ, այդպիսով, հիմք դնելով քույր քաղաքների երկարաժամկետ համագործակցությանը:
Վերջին մի քանի տարիներին Արցախում հաճախ կարելի է հանդիպել ամերիկյան և ֆրանսիական քաղաքների ղեկավարների պատվիրակություններին, որոնց աջակցությամբ շրջկենտրոնները փորձի փոխանակման հնարավորություն են ստանում:
Ստորև ներկայացնում ենք Արցախի քաղաքների քույր քաղաքները։
Ստեփանակերտ — Ֆրանկու դա Ռոշա
Ստեփանակերտ — Մոնտեբելո
Ստեփանակերտ — Երևան
Ստեփանակերտ — Սոխում
Ստեփանակերտ — Սան Սեբաստիան
Շուշի — Լոս Անջելես
Շուշի — Բուրգ դե Վալանսն
Մարտունի — Լե Պեն Միրաբո
Մարտակերտ — Էջմիածին
Մարտակերտ — Սարսել
Մարտակերտ — Վեդի
Մարտակերտ — Պուրճ Համուդ
Հադրութ — Բուրբանք
Հադրութ — Էջմիածին
Ասկերան — Բուկ Բել Էր
Բերձոր — Հայլենդ
Բերձոր — Ալֆորվիլ
Կովսական — Այնճարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







