Հայագիտակսն միջազգային գիտաժողովը կկազմակերպվի «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում՝ օգոստոսի 26-ից 27-ը:
Այն կրելու է «Հայոց արևելից կողմանք. պատմություն և մշակույթ» խորագիրը: Միջազգային գիտաժողովին զեկուցումներով հանդես են գալու հեղինակավոր գիտական հաստատությունների ներկայացուցիչներ` Հայաստանից, Արցախից և եվրոպական մի շարք երկրներից:
Գիտաժողովը կյանքի է կոչվել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության, ինչպես նաև ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության համագործակցությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







