Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:21

ՔՊ-ի փակ նիստի ընթացքում քննարկման է դրված եղել Ստամբուլյան կոնվեցիան

Լրագրողների հետ զրույցում պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակում օգոստոսի 16-ին անցկացված փակ նիստի առանցքում դրված է եղել օրակարգային երկու թեմա, որոնք վերաբերում էին Ամուլսարի խնդրին և Ստամբուլյան կոնվենցիային:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հավելել է, որ անձամբ ներկա չի գտնվել փակ նիստին, սակայն տեղյակ է քննարկման բովանդակությանը․ այս հարցերի շուրջ խմբակցության պատգամավորները տարակարծիք են։ Նա հայտնել է նաև սեփական դիրքորոշումը ստամբուլյան կոնվենցիայի ընդունման հարցում՝ նշելով, որ ինքը դեռևս դեմ է վերջինիս իրագործմանը, որ իր գնահատմամբ այդ կոնվենցիան թափանցիկ փաստաթուղթ չէ և իր մեջ պարունակում է բազմաթիվ խութեր։

Միևնույն ժամանակ Հովիկ Աղազարյանը չի բացառում, որ գործընկերների հետ հետագա քննարկումների արդյունքում իր դիրքորոշումը կոնվենցիայի ընդունման նկատմամբ փոխվի։

Հիշեցնենք, որ երեկ` օգոստոսի 16-ին, ՔՊ կուսակցության գլխավոր գրասենյակում անցկացվել էր հանդիպում՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ:

«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան, որն առավել հայտնի է որպես Ստամբուլյան կոնվենցիա, ստորագրվել է Ստամբուլում 2011 թ-ին։ Այն ստորագրել են 11 պետություն, այդ թվում՝ Հայաստանը։ Եվրոպայի խորհրդի անդամ 47 պետությունից կոնվենցիան վավերացրել են 34-ը, իսկ այժմ կոնվենիցիայի վավերացման հարցը դրված է ՀՀ խորհրդարանի առջև:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+