Հայաստանի 1002 քաղաքացիների շրջանում hարցման մասնակիցների 72,8% — ը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին, հայտնել է Gallup-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը:
Միայն 19,4 %-ն է դրական վերաբերվում պատժամիջոցներին, իսկ 7,9 %-ը չի կողմնորոշվել։ Ընդ որում, 77,6% — ը կարծում է, որ պատժամիջոցներն անդրադառնում են Հայաստանի տնտեսության վրա, 17,6% — ը, որ չի արտացոլվում, իսկ 4,7% — ը դժվարացել է պատասխանել:
«Հարցվածների 86,6% — ը դրական է գնահատում ռուսաստանցիների մեծ հոսքը Հայաստան, 11,8% — ը՝ բացասական, իսկ 1,6% — ը դժվարացել է պատասխանել», — ասել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







