Մարդասիրություն կամ «հումանիզմ» տերմինը շատ խորն արմատներ ունի: Մարդասիրության արժեքային համակարգը ձևավորվել է դեռևս հնագույն ժամանակներում: Սկզբնական շրջանում այս գաղափարը հիմնականում արտահայտվում էր կրոնական համոզմունքներում:
Հետագայում արդեն տերմինի իմաստը լայնանում է: Հիմա անգամ հատուկ օր կա ՝ նվիրված մարդասիրական օգնությանը. օգոստոսի 19-ը մարդասիրական օգնության համաշխարհային օրն է: Այն հռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 2008 թվականի դեկտեմբերի 11-ին: Օրվա ընտրությունը պատահական չէ. 2003 թվականին հենց այդ օրը ՄԱԿ-ի գլխավոր կենտրոնակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվեց 22 մարդ:
Օրվա հռչակումը մի քանի նպատակ ունի.
1.Նպաստել իրազեկվածության մակարդակի բարձրացմանը.չէ՞ որ այժմ էլ աշխարհում ամեն օր մարդիկ են մահանում պատերազմներից, ահաբեկչություններից ու տարերային աղետներից:
2.Կնքել միջազգային պայմանագրեր և անհրաժեշտության դեպքում արագ օգնություն կազմակերպել:
3.Սահմանել, թե ինչպիսին պետք է լինի մարդասիրական օգնությունը:
Այսպիսով՝ այսօր՝ մարդասիրական օգնության համաշխարհային օրը, ևս մեկ անգամ պետք է ընդգծել ճգնաժամային իրավիճակնեում համախմբվելու կարևորությունը: Ըստ ՄԱկ-ի՝ անցած 15 տարիների ընթացքում մարդասիրական օգնության անհրաժեշտություն ունեցողների թվաքանակն աճել է մի քանի անգամ:
Ամփոփելով նշենք, որ Հայաստանը բացառիկ դեր ունի մարդասիրական գործն առաջ մղելու գործում. ամեն տարի Հայաստանում կազմակերպվում է «Ավրորա» մրցանակաբաշխությունը, որի նպատակն է գնահատել մեր օրերի մարդասերներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







