Բնական աղետները, պատերազմները, արտագաղթը, սրանք են այն հիմնական պատճառները, որոնք նպաստում են անհայտ կորածների թվի մեծացմանը: Օգոստոսի 30-ն անհայտ կորածների միջազգային օրն է:
Այս խնդիրը չի շրջանցել նաև արցախյան ժողովորդին: Այստեղ անհայտ կորածների թվի աճը, կապված է Ղարաբաղյան պատերազմի հետ, որի ժամանակ հարյուրավոր հայ մարտիկներ անհայտ կորել են:
Ստեփանակերտում այսօր գործում է Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունը, որտեղ այցելուները կարող են տեսնել բոլոր այն մարդկանց նկարները, անձնական իրերը, ովքեր համարվում են անհայտ կորած:
Նշենք, սր Արցախում գրանցված է 773 անհայտ կորած, որից 250-ն ազատամատիկներ են, իսկ 523-ը՝ խաղաղ բնակիչներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







