Ստամբուլի նախկին փոխնահանգապետ Էրգուն Գյունգյորը որպես վկա հարցաքննվել է Հրանտ Դինքի սպանության գործով ընթացքող դատավարության շրջանակներում:
Նախկին փոխնահնագապետը նշել է, որ 2004 թվականի փետրվարի 24-ին Ստամբուլի նահանգապետարանում Հրանտ Դինքի հետ տեղի է ունեցել հանդիպում , որը կայացել է ազգային հետախուզական ծառայության պահանջով և հանդիպմանը ներկա են եղել նաև ազգային հետախուզական ծառայության աշխատակիցները:
Էրգուն Գյունգյորը նշել է, որ 2004 թվականին փետրվարին Հրանտ Դինքը «Ակոս» թերթում տպագրել է հոդված,ըստ որի՝ Աթաթուրքի աղջիկ Սաբիհա Գյոքչենը հայ է:
Նախկին փոխգնդապետի խոսքերով, այդ հոդվածը դժգոհության ալիք է բարձրացրել հանրության շրջանում, այդ իսկ պատճառով էլ ազգային հետախուզության ծառայութան պահանջով Դինքի հետ հանդիպում է կազմակերպվել:
«Դինքին անմիջականորեն ուղղված սպառնալինքներ չեն եղել, միայն առաջարկվել է ավելի զգույշ լինել հոդվածներ գրելիս, որպեսզի հանրային դժգոհությունների ալիք չբարձացնի»- ասել է նախկին փոխնահանգապետը:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 17-ին Ստամբուլում՝ «Ակոս» թերթի խմբագրատան առջև:
Հայկ Պետրոսյանը համերգով հանդես կգա «Ի՞նչ կա Սյունիք» ծրագրի շրջանակում
Երգիչ Հայկ Պետրոսյանը Երևանի «Արտ Կվարտալ»-ում հուլիսի 11-ին՝ ժամը 19:30-ին, համերգով կներկայացնի Կոմիտասի երգերը՝ «Ի՞նչ կա Սյունիք» ծրագրին աջակցելու նպատակով...