Այսօր բարեգործության միջազգային օրն է: ՄԱԿ-ը սեպտեմբերի 5-ը հռչակել է բարեգործության միջազգային օր:
Օրվա նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել բարեգործական կազմակերպությունների և անհատների գործունեությանը՝ աղքատության և սուր հումանիտար ճգնաժամի հաղթահարման համար, և, իհարկե, նրանց աշխատանքի խրախուսումը:
Նշենք, որ բարեգործությունը, կողքինին օգնելու երևույթը կար դեռևս նախնադարյան ժամանակներից: Հնագույն շրջանում ծնունդ առած այս երևույթը տարբեր ժամանակներում դրսևորվել է տարբեր եղանակներով և տարբեր անուններ է ստացել՝ մեկենասություն, գթասրտություն, հովանավորություն, աջակցություն և, ի վերջո, բարեգործություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







