Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է. որ սեպտեմբերի 9-ին 00:06-ին պատահար է տեղի ունեցել Կոմիտասի պողոտայի ու Վաղարշյան փողոցների խաչմերուկում: Բախվել են երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180 մակնիշի (վարորդ՝ Արամ Ղ., ծնված 1991 թ.) և «BMW 333 մակնիշի (վարորդ՝ Վիլյամ Հ., ծնված 2000 թ.) ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում է բավարար:
Հայաստանի տնտեսությունն աճել է 43,5 տոկոսով, պետբյուջեն լրացուցիչ 4,2 միլիարդ դոլար եկամուտ է ունեցել․ Փաշինյան
2018 թվականի թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանի տնտեսությունն աճել է 43,5 տոկոսով, իսկ պետական բյուջեն լրացուցիչ 4,2 միլիարդ դոլար եկամուտ...