Արտակ Օհանյանը արցախյան պատերազմի հերոսներից է: Նա ծնվել է 1962 թվականին և կյանքի զգալի մասը նվիրել հայրենիքի պաշտպանության գործին: Նա իր «գուսան»մականունը ստացել է, քանի որ գրում էր երգեր ու բանաստեղծություններ և հաճախ երգում նաև մարտի դաշտում:
Նա 1991 թվականի փետրվարին մասնակցել է Գորիս–Կոռնիձոր, Խնձորեսկ, Հարթաշեն, Շուռլուխ, Շինուհայր, իսկ ապրիլին՝Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։ 1991 թվականի մայիսի 3-ին, Արտակ Օհանյանն իր զինվորներով ներխուժում է Գետաշեն և այնտեղից դուրս բերում երեխաների:
1993 թվականի սեպտեմբերի 9-ին 5 ընկերների հետ Կուբաթլուի շրջանում հատուկ առաջադրանք կատարելիս մարտի են բռնվում դարանակալված թշնամու 2 ջոկատների հետ, որտեղ և նա կնքում է մահականացուն։
Նա իր հայրենանվեր գործունեության համար արժանացել է ՀՀ Արիության մեդալի:
Գուսանի աճյունը հանգչում է «Եռաբլուր» պանթեոնում, Հայաստանի Հանրապետության բազմաթիվ զոհված ազատամարտիկների կողքին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







