Լոռու մարզում գյուղական բնակավայրերում ընթանում են երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած թվով 44 ընտանիքի կիսակառույց բնակելի տների շինարարական աշխատանքները։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով 100 փաստ նոր Հայաստանի մասին։
Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար կառուցվող բնակարանների շինարարական աշխատանքների համար հատկացվել է 460․6 մլն դրամ, իսկ շինարարական աշխատանքերը կավարտվեն մինչև տարեվերջը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերում երկրաշարժի հետևանքով անօթևան 61 ընտանիքի բնակարանային խնդիրը լուծելու համար 2019 թվականին հատկացվել է 560 մլն դրամ։
«Ամփոփվել են աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժից հետո կառուցված ավելի քան 7000 ոչ հիմնական շինությունների փաստագրման արդյունքները և մշակվել է համապատասխան առաջարկությունների փաթեթ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը ։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկրաշարժից տուժած 457 ընտանիքի բնակարանով ապահովելու համար 2020 թվականին հատկացվելու է 3 միլիարդ դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







