Այս տարի արդեն ավանդույթ դարձած Գաթայի փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 21-ին իր ավանդական վայրում՝ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում։ Սկսած 2014 թվականից այս համայնքում ազգային երգ ու պարի ուղեկցությամբ ընթանում է այս փառատոնը, որը հայկական փառատոների ասոցացիայի ամենամյա կազմակերպվող փառատոների շարքում է ներառված։
Ամեն տարի փառատոնի ընթացքում տեղի է ունենում ցուցահանդես – վաճառք, որի ժամանակ համայնքի կամ հարակից համայնքների բնակիչները ներկայացնում և վաճառում են իրենց տեղական բերքն ու բարիքը։
Փառատոնի գլխավոր զարդը, սակայն, հսկա գաթան է, որն ամենամեծը ստացվել է 2017 թվականին և գրանցվել Դյուցազնագրքում։ Նպատակ կա տարեցտարի այն մեծացնելու։
Ավանդական երգ ու պարով ուղեկցվող այս փառատոնի յուրաքանչյուր մասնակից հեռանում է գոհունակ, չէ որ մի տեղում են լավ տրամադրությունը և քաղցր ու համեղ ավանդական հայկական գաթան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







