190 տարի առաջ՝ 1829 թվականի սեպտմբերի 27-ին Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը և Խաչատուր Աբովյանը հաղթահարեցին Արարատի բարձունքը: Սա պատմության մեջ առաջին վերելքն էր Արարատի գագաթ և լեռան առաջին գիտական ուսումնասիրությունն է համարվում։
Հայ ականավոր գրող, մանկավարժ, լուսավորական, արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանի անվան տուն-թանգարանը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Արարատյան վերելք 190» հոբելյանական միջոցառումների շրջանակներում հայտարարում է Արարատի թեմայով լուսանկարների մրցույթ, որի ընթացքում ժյուրիի ընտրությամբ եզրափակիչ փուլ անցած 25 լուսանկարները կցուցադրվեն Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում, իսկ հաղթող երեք լուսանկարների հեղինակները կստանան համապատասխանաբար՝ 150000 դրամ, 100000 դրամ և եռօրյա ուղևորություն Արևմտյան Հայաստան: Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է լինել 18 և ավել տարեկան և յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել Արարատ լեռան թեմայով մինչև 5 լուսանկար։
Լուսանկարների ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբերի 21-ը, ժամը 17:00:
Մնացած մանրամասների համար հարկավոր է այցելել Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի պաշտոնական էջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







