Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:42

Արմեն Սարգսյանի խոսքը Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի վախճանման 20-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը

Այսօր սեպտեմբերի 22-ին նախագահ Արմեն Սարգսյանը իր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի վախճանման 20-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին և հիշատակի միջոցառումներին։

Միջոցառումների շրջանակներում կատարվել հոգեհանգստի կարգ։

Հոգեհանգստի եկեղեցական կարգին հաջորդել է Արմեն Սարգսյանի հիշատակի խոսքը․

«Ինձ համար դժվար, բայց միաժամանակ նաև շատ պատվաբեր է այսօր Գարեգին Առաջին Վեհափառին հիշել ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, այլև՝ նրա բարեկամ։ Ես չէ, որ պետք է Վեհափառ Տիրոջը գնահատական տամ։ Գնահատականը, գնահատանքը տրվել է և տրվելու է ապագայում, տրվել է Աստծու կողմից՝ ընտրելով նրան որպես իր զավակ, որպես Հայոց Վեհափառ։ Եվ մեր ժողովրդի կողմից, որը մինչև այսօր գնահատանքով և սիրով է լցված Գարեգին Առաջին Վեհափառի նկատմամբ,-նշել է նախագահը։-Անձամբ իմ կյանքում Վեհափառ Տերը շատ մեծ դեր է ունեցել։ Կարող եմ ասել, որ Վեհափառն իմ աստվածաշնչային առաջին ուսուցիչն է եղել։ Երբ տարիներ առաջ՝ 90-ականների սկզբին Լոնդոնում էի որպես դեսպան, և Վեհափառ Տերն առաջին անգամ այցելեց Լոնդոն, ես իմ առաջին դասը ստացա նրանից՝ պատարագի ժամանակ նստած լինելով նրա կողքին։ Պատարագն ամբողջությամբ կատարելով՝ Վեհափառ Տերն ինձ բացատրում էր դրա ողջ հոգևոր իմաստը։ Մեր զրույցը շարունակվեց դրանից հետո մի քանի ժամ, ապա մի քանի տարի։ Յուրաքանչյուր անգամ հանդիպելիս՝ ես հոգևոր կյանքի և հայրենասիրության դասեր էի առնում Վեհափառից»։

Նախագահը հիշել է, որ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ շփումներից մեծապես տպավորված էին նաև արտերկրի գործընկերներն ու գործիչները, որոնց հետ հանդիպումներում նույնպես նա փայլուն ներկայացնում էր մեր ողջ ժողովրդի պատմությունը և նրանց դարձնում Հայաստանի լավ բարեկամներ։

«Երբ Վեհափառն արդեն ծանր հիվանդ էր Համաշխարհային բանկի այն ժամանակվա նախագահ Ջեյմս Ուոլֆենսոնը պաշտոնական այց կատարեց Հայաստան, որի իրական նպատակներից մեկը Վեհափառին տեսնելն էր մահվանից առաջ։ Նույն կերպ Բիլ Քլինթոնը տարիներ շարունակ ինձ հիշեցնում էր Վեհափառի հետ իր փայլուն հանդիպումը և այդպես շարունակ,-պատմել է նախագահը։

Երբ ես վարչապետ էի, ամեն երկու-երեք օրը մեկ աշխատանքի վերջում Վեհափառի հետ հանդիպում էինք նրա երևանյան առանձնատանն ու երկար զրուցում։ Վեհափառը մեծ հայ էր, մեծ մարդ և հսկայական հետք է թողել։ Վեհափառը կա և ապրում է, ապրում է մեզնից յուրաքանչյուրի հետ։ Ապրում է իմ ընտանիքի և ինձ հետ»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+