Գանձ որոնողները Թուրքիայի հատկապես նախկինում հայերով բնակեցված շրջաններում ավերում են պատմական հուշարձաններն ու շինությունները։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը՝ հղում անելով Վանի տեղական «Vanpostası» թերթին։
«Պատմական վայրերի վրա աչք դրած գանձ որոնողները հեշտ ճանապարհով հարստանալու մոլուցքով ավերում են եկեղեցիներ , գերեզմաններ ու մզկիթներ : Գանձ գտնելու մղումը որոշ մարդկանց մոտ մոլուցքի է վերածվել »,- գրում է լրատվամիջոցը :
Գանձ որոնողները , որոնք թալանում են մշակութային հարստությունները , Վանի մի շարք շրջաններում ու կենտրոնական գյուղերում արդեն քարուքանդ են արել բազմաթիվ գերեզմանոցներ , պատմական տներ , եկեղեցիներ ու նույնիսկ մզկիթներ :
Հոդվածի հեղինակները նշում են, որ գանձ որոնողները տարբեր մեթողների են դիմում : Նրանք գանձեր են փնտրում այն տեղերում , որտեղ կան գերեզմանաթմբեր , ավերակներ , եկեղեցիներ ու մզկիթներ : Ոմանք բահերով ու փորիչ գործիքներով են փոսեր փորում , շատերն էլ տրակտոր են վարձում : Փոսեր փորելու ընթացքում լրջորեն վնասում են պատմական ու մշակութային վայրերը , հուշարձանները :
Գանձ որոնողներն ակնկալում են նախկինում այս տարածքներում ապրողների՝ հողի տակ թաքցրած գանձերը գտնելով հարստանալ։
Հոդվածագիրը նշում է, որ գանձերի հետևից ընկած մարդիկ երբեմն վաճառում են իրենց ունեցածի մեծ մասն ու դետեկտորներ գնում , կամ տրակտորներ վարձակալում : Երբեմն որոնումները կորուստներով են ավարտվում : Փոսեր քանդելու ընթացքում պատահարից մահացողներ էլ են լինում »:
Ըստ հոդվածագրի տեղեկությունների՝ պատերազմի ու գաղթերի հետևանքով Թուրքիան լքած հայերն ու հույները իրենց թանկարժեք իրերը վաճառել են ու վերածել ոսկու , որը գաղթից առաջ թաղել են հողի տակ՝ ապագայում հետ վերադառնալու հույսով : Հեղինակը նշում է , որ հայերը մեծամասամբ նախընտրել են իրենց թանկարժեք իրերը թաղել տան մեջ , իսկ հույները՝ բակում :
Անատոլիայի մի շարք գյուղերում դեռ կան հայերին ու հույներին պատկանած ու կանգուն մնացած տներ : Բազմաթիվ որոնողներ համարակալել են այդ տները՝ «իրական գանձեր» : ։
Հոդվածի հեղինակը զրուցել է նաև Վանի գյուղերից մեկի մի բնակչի հետ , ով պատմել է , թե ինչպես են գանձ որոնողներն ավերել իրենց գյուղի հայկական տներն ու գերեզմանոցը :
« Մեր գյուղի տների մեծամասնությունը հայերից էր մնացել : Մինչև 2011 թվին Վանում տեղի ունեցած երկրաշարժը դրանցում մարդիկ էին բնակվում : Երկրաշարժից հետո այդ տներից մարդկանց դուրս գալուց հետո գանձ որոնողները օգտագործում են առիթը ու գիշերները գալիս փոսեր են փորում : Շատ տներ քանդվեցին դրանց ներսում փոսեր փորվելու հետևանքով : Տների պատերի վրա պատմական գրություններ էլ կան : Տներն իրենք իրենցով պատմություն են , այդ պատմությունը ջնջվում է գանձ որոնողների կողմից »,- ասել է Օմեր Քուշան անունով բնակիչը :
Քուշանը պատմել է նաև , որ գյուղի 2 հատվածում հայկական գերեզմանոց կա , որոնց ամեն տարի այցելում են զբոսաշրջիկները :
Վանի բնակչի խոսքով վ երջին տարիներին չքանդված գերեզման չի մնացել :
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







