Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:51

Քիմ Քարդաշյանը նոր պլաններ ունի Հայաստանի հետ կապված

Քիմ Քարդաշյանը մեծ ծրագրեր ունի Հայաստանի հետ կապված։ Այս մասին Քարդաշյանը գրառում է կատարել իր Թվիթերյան միկրոբլոգում` նշելով, որ Հայաստան կատարելիք այցը հրաշալի նորություններ է խոստանում։

Քիմ Քարդաշյանը չի բացառել ապագայում «SKIMS» ապրանքանիշի արտադրությամբ Հայաստանում աշխատատեղեր բացելու հնարավորությունը։

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը քննադատել էր Քարդաշյանին «SKIMS» ապրանքանիշի արտադրությունը Թուրքիայում իրականացնելու մտադրության համար։

Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն էր հայտնել Քիմ Քարդաշյանին Հայոց ցեղասպանության ճանաչման և գլոբալ իրազեկության բարձրացման գործում ունեցած ներդրման համար՝ միաժամանկ նշելով, որ նա ծրագրում է արտադրությունը հիմնել Թուրքիայում, ոչ թե Հայաստանում, որը հայտնի է իր արհեստագործությամբ և ծառայություններով:

Ի պատասխան Հայ դատի հանձնախմբի գրառման՝ Քարդաշյանը նշել էր, որ արտադրություն կիրականացվի հնարավորինս բարձր որակով՝ սկսած նախագծման փուլից մինչև ստեղծում, փորձարկում և մատուցում՝ հավելելով, որ չի ցանկանում անցյալի իրադարձությունները հիմք հանդիսանան որևէ մեկի կամ որևէ ազգի նկատմամբ խտրական վերաբերմունքի համար:

Քարդաշյանն ընդգծել է, որ հանձնառու է մնում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առաջմղման ջանքերին:

Հիշեցնենք, որ Երևանում հոկտեմբերի 6-9-ը անցկացվելու է WCIT 2019 ՏՏ համաշխարհային տեխնոլոգիական համաժողովը և Քիմ Քարդաշյանը կժամանի Երևան՝ համաժողովին մասնակցելու նպատակով։

Այս այցը Քարդաշյանի երկրորդ այցն է Հայաստան։ Առաջին անգամ Քարդաշյանը Հայաստանում եղել է 2015 թվականին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+