«Սանիթեք»-ի աշխատակիցները Կառավարության դիմաց բողոքի ցույց են իրականացնում՝ պահանջելով չվճարված աշխատավարձերը։
Ցույցը ղեկավարում էր «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը։
«Սանիթեք»-ի աշխատակիցները, քաղաքապետարանի մոտ հաջողության չհասնելով, այսօր արդեն կառավարության շենքի դիմաց շարունակեցին իրենց խաղաղ բողոքի ակցիան՝ պահանջելով, որ վարչապետն իջնի և պատասխանի իրենց հարցերին, մասնավորապես, թե երբ են վճարվելու իրենց աշխատավարձերը։
Հիշեցնենք, որ «Սանիթեք»-ի աշխատակիցները 2 օր խաղաղ ցույց են իրականացրել Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց՝ պահանջելով թվով 930 աշխատակիցների վճարել օգոստոս ամսվա աշխատավարձերը՝ 132 մլն դրամը։
Նշենք, որ այսօր ևս բողոքի ակցիայի մասնակիցները իրենց պահանջների սպառիչ բավարարումը չստացան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







