Այսօր ՀՀ ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վնասվածքով գտնված պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Աղբյուրը հայտնում է նաև, որ ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ (քննչական և դատավարական) դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետաքննման ուղղությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999 թ. ծնված Արման Արմենի Լևոնյանը: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







