ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կինը ՝ Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգին, որն անց էր կացվում Գյումրու Սև ամրոցում։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Համերգի ընթացքում կատարումներով հանդես են եկել Հայաստանի պետական կամերային նվագախումբը, «Հայաստանի Տիրամայր» երգչախումբը, երգիչ-երգահան Վահան Արծրունին, մենակատար Լուսինե Ազարյանը, «Գեղարդ» երգի համույթը, Կոմիտասի անվան ազգային քառյակը, Նորայր Քարտաշյանը և Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստներ Ինգա և Անուշ Արշակյանները: