Չորեքշաբթի ՄԱԿ-ի ներկայացուցչության աջակցությամբ Թեհրանում կայացել է «Աշխարհի մշակույթը» խորագրով միջոցառում՝ նվիրված խաղաղության միջազգային օրվան։
Միջոցառման շրջանակներում ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտնել է Լորիս Ճգնավորյանին ՄԱԿ-ում Իրանի կողմից բարի կամքի և խաղաղության դեսպանի դերում առաջադրման որոշման մասին։ Այս որոշումը կայացվել է արվեստի և մշակույթի ոլորտում Ճգնավորյանի 70-ամյա փորձառության հիմքով։
Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ-ն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







