Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:15

Հայկական հումանիտար առաքելությունը հաջողությամբ իրականացնում է իր առջև դրված խնդիրները Սիրիայում

Հայկական հումանիտար առաքելությունը հաջողությամբ իրականացնում է իր առջև դրված խնդիրները Սիրիայում

Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնող Հայաստանի հումանիտար առաքելությունը հաջողությամբ իրականացնում է իր առջև դրված խնդիրները:

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն Ռուբեն Առաքելյանը նշել է, որ այցելել են Սիրիա և տեղական իշխանություններին հանձնել են Հայաստանի հումանիտար առաքելության կողմից ականազերծված և մաքրված տարածքը: Հայ սակրավոներն ականազերծել են Հալեպի նահանգի Ալ Հուսեյնի բնակավայրի մոտ 91 հազար քմ տարածքը:

Հայ սակրավորները Սիրիայում արդեն երրորդ ականդաշտն են ականազերծում։ Հայ բժիշկները նախկին 4-ի փոխարեն արդեն 5 հիվանդանոցում են աշխատում:

Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնող Հայաստանի հումանիտար առաքելության խմբում կա մոտ 80 անդամ: Խումբն արդեն 3-րդ ականադաշտում է գործում:

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը նշեց, որ մեծ աջակցություն է ցուցաբերվում հատկապես երեխաներին:

Հիշեցնենք, որ այս տարվա տարվա փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողների, բժիշկների և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետների 83 հոգնանոց խումբը ժամանել է Սիրիա՝ «Հմեյմիմ» ավիաբազա: Հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների առաջին խումբը հաջողությամբ ավարտել է իր առաքելությունը: Այժմ Սիրիայում է հայկական հումանիտար առաքելության երկրորդ խումբը: Երրորդ խումբը կմեկնի առաջիկայում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+