Խորհրդարանը քննարկում է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց, որ նախագծով սահմանվում է նաև համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը:
Նախատեսվում է նաև համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման, տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման ու գործունեության և տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին հավելավճար տրամադրելու կարգերը:
Փոխնախարարը կարևորում է, որ այս մեխանիզմի ներդրումը պետք է ունենա ոլորտում մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված համակարգ։
ԿԳՄՍՆ-ը նախագծով առաջարկում է փոխհատուցում տրամադրել Հայաստանի մարզերում տեղակայված հաստատությունների այն ուսուցիչներին որոնք աշխատում են իրենց փաստացի բնակության վայրից 5 կմ-ից ավելի հեռու բնակավայրի դպրոցում:
Ի դեպ, 2022 թվականի հունվարի 1-ից հետո փոխհատուցում կստանան նաև ուսուցչի օգնականներն ու հատուկ մանկավարժները: Բացի այս, փոխհատուցում կտրվի նաև դպրոցահասակ երեխաներին, որոնք իրենց փաստացի բնակության համայնքում հաստատության բացակայությամբ պայմանավորված ուսումը ստանում են այլ բնակավայրում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







