Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:46

Exclusive.Ալեքսիս Օհանյանի գրքի երևանյան շնորհանդեսը

«Որևէ գաղափար իրագործելիս մի՛ սպասեք ինչ-որ մեկի թույլտվությանը», — մոտիվացիոն այսպիսի ուղերձ ունի գործարար, ակտիվիստ, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» գիրքը։ WCIT 2019 համաշխարհային համաժողովի օրերին Հայաստանում գտնվող գործարարը ներկա գտնվեց իր գրքի երևանյան շնորհանդեսին։
Գիրքը կօգնի բացահայտել 21-րդ դարի դինամիկան, թույլ կտա հասկանալ՝ ինչպես է համացանցը ձևափոխել ժամանակակից բիզնեսի մասին պատկերացումները և ինչի վրա ուշադրություն դարձնել, երբ ցանկանում եք գործի դնել որևէ նորարարական գաղափար։
Գրքում իրական հերոսներ են՝ իրական պատմություններով։
«Ժամանակին իմ առցանց նախաձեռնությունները սկսեցի առանց թույլտվության։ Ուզում եմ, որ այս միտքը հզորացնի մարդկանց, թև տա, որ կարելի է անել քայլ առանց ուրիշների թույլտվությանը սպասելու։ Իսկ այսօր համացանցն ու առցանց գործիքները միանշանակ ստեղծում են այդ հնարավորությունները»,- անկեղծացավ Ալեքսիս Օհանյանը։

Հայաստանին առնչվող ծրագրերի մասին խոսելիս Armenia Today-ի հետ զրույցում հայազգի գործարարը նշեց «Շախմատ» կոնյակի արտադրության մասին. դեռ անցած տարի Օհանյանը հայտնել էր, որ կոնյակի վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է Հայաստանում բարեգործական ծրագրի:
Մանկությունից մինչև Reddit կայքի հիմնադրումն ու դրան հաջորդող իրադարձությունները հեղինակը մեկտեղել է գրքում՝ յուրաքանչյուր պատմությամբ փորձելով մոտիվացնել իր ընթերցողին։
Այդ գրքից ոգեշնչվողներից մեկն էլ «Էդիտ պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանն է, ով հասնելով գրքի վերջին՝ «իսկ դու սպասո՞ւմ ես թույլտվության» արտահայտությանը, գրել է Ալեքսիսին՝ թարգմանության թույլտվություն ստանալու համար և ստացել սպասված պատասխանը։
«Բազմաթիվ երիտասարդ ձեռնարկատերեր ինձ հարցնում էին, թե որն է իմ հաջողության գաղտնիքը: Մտածեցի՝ նրանց պատասխանելու ամենաարագ ու արդյունավետ ձևը գիրք գրելն է», — ընդգծեց Ալեքսիս Օհանյանը։
Հիշեցնենք, որ Ալեքսիս Օհանյանը Երևան է ժամանել մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին։ Այցի շրջանակներում կազմակերպվել է նաև Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։

Աննա Կոստանյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+