Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:20, Մոգադիշոյի օդանավակայանում «Մարս Ավիա» ՓԲԸ կողմից շահագործվող An-74 EK 74008 օդանավը վթարային վայրէջք է կատարել առանց հենասարքերի:
Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:
«Միջադեպի հետևանքով օդանավը վնասվել է և ենթակա է վերականգնման: Օդանավում գտնվել է միայն անձնակազմը, ոչ ոք չի տուժել»,-հայտնում են կոմիտեից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







