Օրեր առաջ Էջմիածնում տեղի է ունեցել ռեալիթի շոուների հայազգի հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի և նրա քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի երեխաների մկրտության արարողությունը։ Քիմ Քարդաշյանը Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել երեխաների մկրտության արարողությունից։
Քարդաշյանի կրտսեր որդուն տրվել է Վարդան անունը, դստերը՝ Աշխեն, իսկ միջնեկ որդուն՝ Գրիգոր անունը։ Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Տեղեակտվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին։