Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված «Արևելք-Արևմուտք. Հովհաննես Թումանյանը և հեքիաթի թարգմանության արվեստը» խորագրով միջազգային գիտաժողովը մեկնարկել է: Բացմանը ելույթով և զեկույցով է հանդես եկել ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը։
«Մեծանուն բանաստեղծն ունեցել է փոքրիկներին հասկանալու յուրօրինակ տաղանդ: Նա և՛ փոխադրել է հեքիաթներ, և՛ հորինել: Նրա մանկական գրքերը նույնքան մատչելի են նաև մեծերի համար: Հենց դա է Թումանյանի տաղանդը: Նա գրել է մանկական գրականություն, որը նաև հետաքրքրում է մեծահասակներին»,- ասել է Հանրապետության նախագահի տիկինը:
Տիկին Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հայտնի է իր թարգմանչական հին ավանդույթներով՝ ընդգծելով, որ մեր երկրում հայերենով պահպանվել են ինքնատիպ թարգմանություններ՝ հին հունարենից, եբրայերենից, ասորերենից և այլ լեզուներից:
Մասնագիտությամբ մանկագիր Նունե Սարգսյանը շեշտել է՝ իր ստեղծագործությունների միջոցով ևս փորձում է տարբեր խրատներ ու պատգամներ փոխանցել փոքրիկներին:
Գիտաժողովի ընթացքում բանախոսները հանդես եկան իրենց զեկույցներով՝ կրկին հիշելով Թումանյանին ու թողած գրական ժառանգությունը։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Էսթեր Խեմչյանն իր ելույթում շեշտադրեց մեծ բանաստեղծի թարգմանական ինքնատիպ տաղանդի մասին. «Թումանյանը երբեմն կատարել է նաև կրկնակի թարգմանություն՝ նախ ռուսերեն, ապա հայերեն, ինչը փոքր ինչ դժվարացրել է գրողի գործը, սակայն նա ամեն ինչ արել է ստեղծագործական մոտեցմամբ. փոփոխել է, հարմարեցրել հայ ընթերցողների ճաշակին ու պահանջին»։
Բանախոսի փոխանցմամբ՝ ժամանակակից գրողներից շատերը Թումանյանի ձեռագիրը ռամկական են համարել, բայց ինչպես Թումանյանն է ասել՝ «Ես ժողովրդից եմ առնում նյութերն ու լեզուն և նրա հետ էլ խոսում, ուստի օգտագործում եմ ժողովրդախոսակցական ձևերը»։
Էսթեր Խեմչյանը նկատեց՝ ամենայն հայոց բանաստեղծն իր ստեղծագործություններում փորձել է գտնել օտար բանաձևերին համահունչ լեզվական միավորներ, օտար տեքստն էլ հնարավորինս հայաշունչ է դարձրել։
Տուժող կողմը պահանջում է Սոնա Մնացականյանի գործով ռադիոկապի ձայնագրությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վրաերթի հետևանքով մահացած հղի Սոնա Մնացականյանի ներկայացուցիչները պահանջում են հրապարակել ավտոշարասյան մեքենաների մեջ օրենքի ուժով գործող...