Ամեն ժողովուրդ իր ազգային եկեղեցական տոներն ունի: Հայ ժողովուրդն էլ եզակիներից է, որ այլ տոների շարքում ունի իր լեզվի ու մշակույթի տոնը: Ամեն տարի հոկտեմբեր ամսին Հայոց Եկեղեցին տոնում է ԹԱՐԳՄԱՆՉԱՑ տոնը:
«Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:
Դպրոցական տարիներից բոլորը գիտեն հայերեն տառերով գրված առաջին նախադասությունը, բայց քչերին է հայտնի, որ այդ նախադասությունը Աստվածաշունչ մատյանից է: Հայաստան աշխարհի քրիստոնեացումից մինչև 5-րդ դար հայ եկեղեցին տակավին չէր հայացել, որովհետև չուներ սեփական գիր ու գրականություն: Քրիստոնեությունն իբրև պետական կրոն ընդունելուց մոտ մեկ դար էր անցել:
Վանքերում և եկեղեցիներում կանոնավոր արարողություններ էին կատարվում, ընթերցվում էր Սուրբ Գիրքը, սակայն ժողովրդի մեծ մասի համար անհասկանալի էր այդ ամենը, քանզի հայերեն գրերի բացակայության պայմաններում եկեղեցական լեզուն ասորերենն էր: Ուստի և, Աստծու խոսքը շատերի սրտերին չէր հասնում:
Ահա այս պայմաններում էր, որ Սուրբ Մեսրոպ վարդապետը, Սահակ Պարթև կաթողիկոսի օրհնությամբ ձեռնամուխ եղավ հայոց տառերի ստեղծմանը: Հենց նրանց կատարած հսկայական աշխատանքի գնահատմանն է ուղղված այս տոնը:
Սուրբ Թարգմանչաց տոն (ամբողջական անվանումը՝ Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց), հայ ժողովրդի ազգային-եկեղեցական տոներից է, նշվում է Սուրբ Խաչի տոնի չորրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը։ Խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը։ Հայ առաքելական եկեղեցին «Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» անվան ներքո տոնում է վեց թարգմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի, նրա ավագ ու կրտսեր աշակերտների՝ Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի, ինչպես նաև Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու հիշատակը։
Սա տոն է, որը ցույց է տալիս հայ ժողովրդի բացառիկ սերն ու հարգանքը դեպի գիրքը. թերևս պատահական չէ, որ անգամ Եղեռնի տարիներին հայերը գաղթի ճանապարհին իրենց հետ տանում էին գրքերը:
Այս տարի տոնը նշվելու է հոկտեմբերի 12-ին. Եկեղեցական թեմերը ուխտագնացություններ են կազմակերպելու դեպի Մեսրոպ Մաշտոցի գերեզման, գրեթե բոլոր թանգարաններում կազմակերպվելու են ընթերցանություններ, իսկ Հայաստանի գրողների միությունը կկազմակերպի «ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆ» միջազգային գրական փառատոն: Միջոցառումների ծրագիրը հետևյալն է՝ Հոկտեմբերի 11 Այցելություն Երևան. Թարգմանչաց տոնի բացումը ՀԳՄ Մեծ դահլիճում
Հոկտեմբերի 12 Այցելություն Օշական. Մասնակցություն «Թարգմանչաց տոն» միջոցառումներին, մրցանակների հանձնում
Հոկտեմբերի 13 Այցելություն Գյումրի. Հանդիպում Շիրակի մարզի գրողների և ընթերցողների հետ
Հոկտեմբերի 14 Ավ. Իսահակյանի անվ. գրադարանում Մաղվալա Գոնաշվիլու հոբելյանի նշում
Այցելություն Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր:
Գրողների միության կազմակերպած միջոցառումների շրջանակում Հայաստան կայցելեն հյուրեր աշխարհի բազմաթիվ երկրներից:
Ժամը 14։00-ի դրությամբ՝ քվեարկել է ընտրողների մոտ 34%-ը․ ԿԸՀ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ժամը 14։00-ի դրությամբ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին քվեարկել է ընտրողների մոտ 34%-ը։ Ըստ հաղորդագրության՝ ընտրական իրավունք ունեցող...





































