Հայաստանում օրացույցային այս օրը՝ հոկտեմբերի 12-ը, նշվում է որպես Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր:
2008 թ.-ի դեկտեմբերի 18-ին Հայաստանի կառավարության հերթական նիստերից մեկում հոկտեմբերի 12-ը հայտարարվել է ծխախոտի դեմ պայքարի ազգային օր:
Հոկտեմբերի 12 -ը պատահական չի ընտրվել , քանի որ 2004 թվականին այդ օրը ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկում է նվազեցնել ծխելու մակարդակը ՝ օգտագործելով MPOWER կոչվող համալիր մոտեցումը, որը բաղկացած է վեց մարտավարական քայլերից՝
Հետևել ծխախոտի սպառման գործընթացին,
Հասարակական վայրերում սահմանել արգելք ծխելու նկատմամբ,
Աջակցության տրամադրում ծխելուց հրաժարվել ցանկացողներին,
Զգուշացումներ ծխախոտի հետ կապված վտանգների մասին,
Ծխախոտի գովազդման նկատմամբ արգելքների սահմանում,
Ծխախոտի արտադրանքի նկատմամբ հարկերի բարձրացում։
Նշենք, որ, ըստ վիճակագրական տվյալների, Հայաստանի չափահաս բնակչության մոտ 30%-ը ծխող է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







