Թբիլիսիի Չոր կամրջի վրա (მშრალი ხიდი, Сухой мост) ընթացող վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարեր։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատան Ֆեյսբուքյան էջը։
Աղբյուրը հայտնում է, որ շինհրապարակ են այցելել Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները՝ համարակալված շիրմաքարերն ուսումնասիրելու նպատակով։
Դիվանագետները քայլեր են ձեռնարկում շիմաքարերի հետագա ճակատագրի որոշման կապակցությամբ․ վերջիններս կապ են հաստատել ինչպես շինարարական աշխատանքները վարող ընկերության, այնպես Վրաստանի պատկան մարմինների հետ։
ՍԱՏՄ-ն ժամանակավորապես արգելել է ՌԴ-ից «էսկիմո պլոմբիր» պաղպաղակի ներմուծումը
ՍԱՏՄ-ն ժամանակավորապես արգելել է ՌԴ-ից «Կորովկա» ապրանքանշի «էսկիմո պլոմբիր» պաղպաղակի ներմուծումը՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէների պատճառով, հայտնել են տեսչական մարմնից։...