Աշխարհի ամենահին կոշիկը հայտնաբերվել է Հայաստանում՝ Վայոց Ձորի Արենի գյուղի մոտակայքում գտնվող «Թռչունների քարայր» կոչվող տեղանքի հնագիտական պեղումների ժամանակ: Կոշիկը բավականին փոքր է, համապատասխանում է ժամանակակից կոշիկների 37 համարին:
Այն հայտնաբերած հնագիտական թիմի ղեկավարը՝ Իռլանդիայի Քորք համալսարանի հնագետ Րոն Փինհասին, համարում է, որ կոշիկի մեջ հայտնաբերված խոտը լցրել են, որպեսզի ոտնամանը պահպանի իր ձևը։ Լաբորատոր փորձաքննությամբ որոշվել է, որ հնադարյան կոշիկը 5637-5387 տարվա հնության է։
Հատկանշական է, որ կոշիկն ունի հայկական տեղանքով պայմանավորված մի շարք առանձնահատկություններ. կոշիկը ներբան չի ունեցել, և հնագետը վստահ է, որ քարքարոտ վայրերում նրա բարակ կաշվե ներբանը կարող էր հեշտությամբ պատառոտվել։
Նույն կառուցվածքով ոտնամաններ են հայտնաբերվել նաև Եվրոպայի տարբեր շրջաններում։
Կոշիկը տեղափոխվել է Հայաստանի Պատմության թանգարան։ Ավելի հին կոշիկներ՝ սանդալներ, հայտնաբերվել են ԱՄՆ-ում՝ Միսսուրիի քարանձավում: Այն, սակայն, բուսական նյութից է պատրաստաված եղել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







