Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ին կբարձրանա 2-4 աստիճանով։ Հայաստանում մինչև ամսվա վերջ ցուրտ եղանակային պայմաններ չեն սպասվում: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Մինչև ամսվա վերջը ցրտեր չունենք, դրա մասին անգամ չհիշեք։ Վաղը օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կբարձրանա 2-4 աստիճանով։ Մեզ սպասվում են մեղմ աշնանային հաճելի օրեր»,-գրել է Գագիկ Սուրենյանը:
Համաձայն ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության՝ հոկտեմբերի 21-22-ը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 23-25-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Հոկտեմբերի 21-ին Երևանի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







