Առօրյա կյանքում սովորաբար ասյպես է. Դուք պետք է համակերպվեք այս աշխատանքին, Դուք պետք է զբաղվեք այս նոր հաճախորդի հետ կապված հարցով, Դուք պետք է էլի ինչ-որ բան անեք: Սակայն, իրականում, անկախ նրանից՝ հարցը անձնական, թե աշխատանքային ոլորտին է վերաբերում, հնարավոր է լինում հասնելու լավագույն արդյունքի միայն այն դեպքում, երբ մենք դադարում ենք գործել հարկադրաբար: Բայց ինչպե՞ս հասնել դրան: Նախքան ճակատագրական որոշում կայացնելը կամ նոր պարտականություն ստանձնելը Ձեզ տվեք հետևյալ երեք հարցերը, որոնք կարող են հիմնովին փոխել Ձեր կյանքը.
1) Ո՞րն է իմ մոտիվացիան.
Ինչպե՞ս որոշել՝ որն է այն շարժիչ ուժը, որով մենք պետք է առաջնորդվենք:
Ինքներդ Ձեզ հարցրեք, թե ինչու եք ընդունում այս կամ այն որոշումը: Եթե Դուք գիտակցում եք, որ Ձեզ առաջ է մղում բացառապես ինչ-որ ակնհայտ օգուտ (կոչում, գումար, հեղինակություն), այլ ոչ թե ներքին մոտիվացիա (անկեղծ ցանկություն), կանգ առե՛ք և մտածե՛ք, արդյոք դա Ձեզ համար հերթական «Դուք պետք է»-ն չէ, որից պետք է անհապաղ ազատվել:
2) Այն, ինչ ես անում եմ, համապատասխանո՞ւմ է իմ արժեքներին
Վերցրեք թուղթ և պատկերեք չորս սյուն ունեցող աղյուսակ: Առաջինում նշեք այն, ինչ Ձեզ համար ամենամեծ արժեք է ներկայացնում, օրինակ՝ հանգիստն ընտանիքի հետ կամ ֆինանսական անկախությունը, որը Ձեզ հնարավորություն կտա ավելի վաղ անցնելու թոշակի: Կարևոր է հստակությունը. մի՛ գրեք, օրինակ, «ընտանիք» կամ «փող»: Նաև գրե՛ք նվազագույնը 5 գաղափար, որոնք արտացոլում են Ձեր կյանքի տարբեր կողմերը: Մնացած երեք սյուները լրացրեք ըստ Ձեր ունեցած ռեսուրսների՝ գումար, ժամանակ, էներգիա: Գլխավորն այն է, որ նայեք, թե որտեղ են ամենամեծ անհամապատասխանությունները, նշված արժեքներից որոնք են սպառում Ձեր՝ առանց այն էլ սակավ ռեսուրսների նվազագույն քանակը, և որ ոլորտն է կլանում փողի, ժամանակի և էներգիայի առյուծի բաժինը՝ այն քաշելով այլ ուղղություններից:
Փորձեք կատարել այս վարժությունը, այնուհետ վերադարձեք «Դուք պետք է»-ի որոշմանը, որը Դուք ընդունել էիք, կամ պատրաստվում եք ընդունել: Ինչպե՞ս է այն հայտնվել Ձեր ցուցակում: Այն չի՞ խլում արդյոք Ձեր այն ժամանակը, գումարը կամ էներգիան, որը Դուք կցանկանայիք տրամադրել Ձեր հիմնական պարտականություններից մեկին:
3) Ես ընտրություն ունե՞մ
Անկասկած ՝ մենք երբեմն ստիպված ենք գործել արտաքին պատճառներից ելնելով, կամ անել քայլեր, որոնք մեզ հեռացնում են մեր ամենակարևոր պարտականություններից: Կարևոր է հասկանալ, որ այն, ինչը մեզ թվում է ոչ այլընտրանքային, որպես կանոն, այդպիսին չէ: Համաձայն ինքնորոշման տեսության՝ մենք պետք է հասկանանք, որ իրավիճակը մեր հսկողության տակ է: Գիտակցելով, որ մենք ունենք ընտրություն, մենք կստանանք ավելի շատ բավականություն մեր գործունեությունից:
Որպես կանոն, հնարավոր է և հակառակը: Գործելով «Մենք պետք է դա անենք» դիրքորոշմամբ՝ սկսում ենք կորցնել սեփական անկախության զգացումը, որի փոխարեն ձևավորվում է պարտքի զգացում:
Դուք եք Ձեր կյանքի ճարտարապետը: Թույլ մի՛ տվեք ուրիշներին այն նախագծել Ձեր փոխարեն: Գիտակցե՛ք, որ Դուք միշտ ունեք ընտրություն: Այս արատավոր շրջանից ազատվելը հեշտ չէ: Երբ որ Դուք կողմնորոշվեք Ձեր «Ես պետք է»-ի հարցում, Ձեզ ավելի հեշտ կլինի հակադրվել: Բացի այդ, Դուք կսկսեք անել այն, ինչը համընկնում է Ձեր նպատակների հետ. այն, ինչը Դուք իրապես պետք է անեք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







