Սիրիայի Հալեպ նահանգում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետները հոկտեմբերի 20-ին և 21-ին ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի խնդրանքով պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման թեմայով սեմինարներ են անցկացրել միջազգային մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների համար։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի մամուլի ծառայությունը։
Դասընթաներն անցկացրել են ՀՀ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ուսումնական մասի ղեկավար Գրիգոր Բասենցյանն ու գործողությունների բաժնի պետ Արթուր Բլբուլյանը։ Դասընթացներին մասնակցել են ընդհանուր առմամբ 120 մարդ։
Հայ մասնագետները սեմինարի մասնակիցներին ներկայացրել են Հալեպ նահանգի վտանգված և արդեն իսկ մաքրված տարածքների մասին տեղեկատվություն, ինչպես նաև ներկայացրել անվտանգ վարքագծի կանոնները:
Նշենք, որ հայ մասնագետները Հալեպում պարբերաբար նմանատիպ ծրագրեր են իրականացնում՝ կարևորելով ականների վտանգի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







