Վրաստանում Հայաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ Վերին Լարսում նոյեմբերի 1-ի ժամը 13։00-ի դրությամբ տիրող իրավիճակի փոփոխություն է եղել: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.
«Տեղեկացնում ենք, որ ձնամաքրման աշխատանքներից հետո Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







