ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունն այս պահին բողոքի ակցիա է իրականացնում Կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում են ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
Որպես հրաժարականի պահանջի հիմնավորումներ՝ նրանք առաջ են քաշում մի քանի կետեր.
Դպրոցական ծրագրից Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դուրս բերումը:
Բուհական ծրագրում Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաների ոչ պարտադիր դարձնելու առաջարկը
ԿԳՄՍ նախարարության կողմից հատկացվող ֆինանսավորման առաջնահերթությունները (օրինակ` Հայաստանի Հանրապետությունից արտագաղթած, օտար պետությունում ապաստան հայցած և սեռափոխ եղած անձի մասին ֆիլմի նկարահանման նպատակով 20 մլն դրամի հատկացումը):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







