Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:39

Հանրային վայրերում ծխելն արգելելու նոր օրինագիծ է մշակվել

Առողջապահության նախարարության «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթը մի շարք սահմանափակումներ է սահմանում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

Լենա Նանուշյանի խոսքով՝ նախատեսվում է սահմանափակումներ մտցնել և՛ ծխախոտի վաճառքի կազմակերպման, և՛ փակ տարածքներում ծխելու, և՛ գովազդի հարցերում։

Լենա Նանուշյանը նշեց, որ ռեստորաններում եթե հաճախորդը ծխում է, ապա ադմինիստրատորը պարտավոր է զգուշացնել, որ ծխելն այդտեղ արգելվում է, իսկ եթե տվյալ անձը շարունակում է ծխել, ապա կարող է միջամտել ոստիկանությունը և տուգանել։

«Հանրային վայրերում, ռեստորաններում, սրճարաններում պարտավոր են տարածքում տեսանելի վայրում փակցնել ծխելն արգելող ցուցանակներ»,- ընդգծել է Լենա Նանուշյանը։

«Սահմանվելու է մինչև 50 հազար դրամի չափով տուգանք: Եթե ռեստորանի ադմինիստրատորը չի զգուշացրել, որ ծխելն արգելվում է, ապա ռեստորանի նկատմամբ տուգանքը նախատեսված է 150- 250 հազար դրամի չափով: Հեռուստատեսությամբ ծխախոտի գովազդի դեպքում նախատեսվում է տուգանք մինչև 750 հազար դրամի չափով»,- ասել է Լենա Նանուշյանը՝ հավելելով, որ նախագիծը ծխողների դեմ չէ, այն ուղղված է հանրային առողջության պահպանմանը:

Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը նշեց, որ նախագծի փաթեթի մշակման ընթացքում սերտորեն աշխատել են տարբեր շահագրգիռ կողմերի հետ, ծանոթացել են միջազգային փորձին, ներգրավել են առաջատար փորձագետների:

Բազարչյանի խոսքով՝ այն պնդումները, թե փակ տարածքներում, ժամանցի վայրերում ծխելն արգելելը կարող է վնասել բիզնեսին, տեղին չէ, քանի որ տարբեր երկրների փորձը ցույց է տալիս, որ այս սահմանափակումն ամենևին չի ազդել բիզնեսի վրա:

«Ներկայում Հայաստանում տասնյակ ռեստորաններ, ժամանցի վայրեր, դեռ նախագիծը չընդունված, արդեն անցել են առանց ծխելու ռեժիմին, ինչը ողջունելի է»,-ասաց Ալեքսանդր Բազարչյանը՝ հավելելով, որ նախագիծը հավասարեցնում է նոր տիպի ծխախոտային միջոցներն ավանդական ծխախոտներին:

«Այսինքն, եթե արգելվում է ավանդական, հասարակ ծխախոտը, ապա դա ենթադրում է նաև էլեկտրոնային ծխախոտային միջոցների արգելք »,- ընդգծել է Ալեքսանդր Բազարչյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+