Երեկ՝ նոյեմբերի 8-ին կայացել է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի ամենամյա բարեգործական ընթրիքը։
Ընթրիքի ավարտին հայտարարվել է «‹Ազնավուր հիմնադրամի» կողմից «Ժպիտների քաղաք» հիմնադրամին 10 միլիոն դրամ նվիրաբերելու մասին։
Այս մասին հայտնել է Քրիստինա Ազնավուրը՝ շնորհակալական խոսք հայտնելով հիմնադրամին կատարած մեծ աշխատանքի համար։
Ընթրիքին ներկա են գտնվել ՀՀ վարչապետի տիկին «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները, «Joef Gipsy kings Family» խմբի մենակատար Ջոեֆ Ֆարգիերը, Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի ազգային բժշկահետազոտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ռումյանցևը, բազմաթիվ գործարարներ, արվեստի, մշակույթի, հասարակական գործիչներ, բժիշկներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







