ԱԺ-ին հարակից շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տուժած ֆինն տղամարդու վիճակը ծանր է, այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժնում։
Տղամարդը տարբեր աստիճանի այվածքներ է ստացել՝ արդյունքում այրվել է վերջինիս մարմնի 15 և շնչուղիների 5 տոկոսը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ նոյեմբերի 9-ին ժամը երեքի մոտակայքում 911 ծառայություն կատարված ահազանգով՝ պարզ է դարձել, որ ՀՀ Ազգային ժողովի վարչական տարածքում գտնվող շենքերից մեկի տանիքում խոշոր հրդեհ է բռնկվել։Հրդեհի հետևանքով տուժել էր մեկ մարդ, ում տեղում առաջին բուժօգնություն էր ցուցաբերվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







