Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալլագերը Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում նոյեմբեր 10-ին ժամանել է Գյումրի:
Փոլ Ռիչարդ Գալլագերը Գյումրիում հանդիպել է հայ կաթողիկե համայնքի ներկայացուցիչների հետ, մասնակցել Հայ Կաթողիկե Սրբոց Նահատակաց Աթոռանիստի մատուցված սուրբ պատարագին:
Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարը փոխանցել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ողջույնը՝ հաղորդելով նրա խոսքերը․
«Նա ինձ խնդրեց ձեզ փոխանցել, որ աղոթում է ձեզ համար, նաև ի հիշատակ ու ի շարունակություն 2016 թվականին Հայաստան կատարած իր ճամփորդության և հատկապես ի հիշատակ այն Սուրբ պատարագի, որ նա այստեղ՝ Գյումրիում, մատուցեց: Սրբազան քահանայապետը, ինչպես հաճախ կրկնում է իր առաքելական կոնդակներում, ձեզանից յուրաքանչյուրին քաջալերում է մասնակցել Ավետարանի շնորհին՝ ուրախությամբ, բերկրանքի մեջ, սրտի մղումով ու Տիրոջ հանդեպ վստահությամբ, որ ապրում ենք ամեն օր: Նա ինձ խնդրել է ներկաներիդ ու ձեր սիրելիներին փոխանցել իր օրհնությունը՝ բոլորիդ հանձնելով սուրբ կույս Մարիամի բարեխոսությանը»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







