Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 02:43

Այսօր հայ ազգային-ազատագրական շարժման ամենավառ դեմքերից մեկի՝ Սևքարեցի Սաքոյի հիշատակի օրն է

Այսօր հայ ազգային-ազատագրական շարժման ամենավառ դեմքերից մեկի՝ Սևքարեցի Սաքոյի (Ծովանյան Սարգիս Սարիբեկի) հիշատակի օրն է: Ազգային-ազատագրական գաղափարների ձևավորմանը մեծապես նպաստել է Սարգիս Կուկունյանի հետ ծանոթությունը (1890 թվականին), Քրիստափոր Միքայելյանի, Ստեփան Զորյանի (Ռոստոմ) հետ համագործակցությունը։

Նրա կյանքն ու գործն ազգային-ազատագրական գործչի անցած ուղու դասագրքային օրինակ է:1892 թվականին հաստատվել է պարսկա-թուրքական սահմանին՝ Դերիկի վանքում, մասնակցել է քրդերի դեմ այդտեղ մղված կռիվներին, նպաստել զինատար խմբերի անցմանը Արևմտյան Հայաստան, ուղեկցել Պարսկաստան անցնող կամավորներին։ Որպես հեծյալ խմբի հրամանատար՝ մասնակցել է 1897 թվականի Խանասորի արշավանքին։

1898 թվականին կուսակցական հանձնարարությամբ մի քանի ուղեկիցներով Կարսից անցել է Երկիր, սակայն, Մշո դաշտի Ղզլաղաճ գյուղում ձերբակալվել է։

1905-ի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ կազմակերպել է Ղազախ-Շամշադինի ինքնապաշտպանությունը: 1905 թվականին Պարսկաստան ուղևորվելու ճանապարհին հիվանդացել և մահացել է:

Սևքարեցի Սաքոն ազգային-ազատագրական շարժման այն եզակի դեմքերից է, որի մասին հստակ հիշատակումներ ունենք գրականության մեջ: Սևքարեցի Սաքոյի մասին հիացմունքով են արտահայտվել մեր ժողովրդի հանճարեղ մտածողները՝ Հովհաննես Թումանյանն ու Ավետիք Իսահակյանը, հերոս Անդրանիկը: 1905-1906 թվականներին՝ Անդրկովկասում բռնկված ազգամիջյան կռիվների ժամանակ, խաղաղության և բարեկամության կոչով Սաքոն հայ մեծ բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի հորդորով և նրա հետ շրջագայել է հայկական ու ադրբեջանական գյուղերով, աշխատել կանխել կոտորածները:

«Թումանյանը ժամանակակիցների հուշերում» գրքում Անդրանիկի խոսքը կա, ով նշում է, որ Թումանյանի տանն է տեսել Սաքոյին և սկսել հետաքրքրվել նրանով:

Նրա մասին հիշատակում կա նաև մեր պայքարի գեղարվեստական արտացոլումների մեկում՝ Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վեպում «Սաքոն իր ազգի և աշխարհի բոլոր հալածվածների համար գլուխը դրած մի խենթ էր, դարդիման մի դերվիշ, որ կռվի դաշտում զենք էր բանեցնում, իսկ բանտի մեջ` սազ»:

Հոդվածում օգտագործել ենք մտքեր Հայկական հարց հանրագիտարանից, Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վեպից և Գևորգ Խուդինյանի «ՀՅ Դաշնակցության քննական պատմություն» գրքից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+