Հայաստանի Հանրապետության տարածքում 2019 թվականին վերանորոգվել է 330 կմ ավտոճանապարհ։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում արված գրառումից։
Այժմ շինարարական աշխատանքներ են ընթանում 70 կմ երկարությամբ ճանապարհահատվածում։ Մասնավորապես վերականգնման աշխատանքներ են իրականացվում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին։
2020 թվականին նախատեսվում է բարեկարգել ևս 500 կմ ճանապարհ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







