Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պաշտոնապես ստանձնել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) բարի կամքի ազգային դեսպանի պաշտոնը:
«Հպարտ եմ` @unicef-ի մեծ ընտանիքի անդամը դառնալու համար», — գրել է Արթուր Ալեքսանյանն ինստագրամի իր էջում։
Ինչպես ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպանները պետք է զբաղվեն այն խնդիրներով, որոնք վերաբերում են երեխաներին։
«ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա սիրո, խնամքի և սննդի պակաս չունենա», — ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ավելի վաղ ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպաններն էին Շառլ Ազնավուրը և երգչուհի Ալլա Լևոնյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







