«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահում այսօր՝ նոյեմբերի 25-ին, հայտնաբերվել է գումարով պայուսակ։ Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ֆեյսբուքյան էջում արված գրառումից։
Համաձայն տարածված հաղորդագրության՝ գումարը հայտնաբերվել է օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակցի կողմից։
Օդանավակայանի մեկնման սրահում հայտնաբերվել է պայուսակ, որտեղ եղել է 11.445 ԱՄՆ դոլար, 44.400 ռուսական ռուբլի, 284.000 ՀՀ դրամ, 780 եվրո և անձնական այլ իրեր:
«Հայտնաբերված պայուսակը փոխանցվել է օդանավակայանի Կորած և գտնված իրերի բաժին:
Հարգելի՛ ուղևորներ, եղե՛ք ուշադիր ձեր անձնական իրերի նկատմամբ»,- ասված է օդանավակայանի տարածած հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







