Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+2°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 21:35

Վերցրո՛ւ ռեզյումեդ, արի՛ տոնավաճառ. նախարարության հերթական էքսպոն

Գործատու-աշխատող տետատետ հանդիպումը կայացնելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալությունը հերթական աշխատանքի տոնավաճառն էր կազմակերպել։ Շինարարական ոլորտից մինչև սպասարկում, թեթև արդյունաբերությունից մինչև բանկային գործ. 70 և ավել ընկերություն այսօր ներկայացրեց ընդհանուր հաշվով մոտ 1200 թափուր աշխատատեղ։
Տոնավաճառին մասնակցում էր նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ով իր բացման խոսքում նշեց.«Աշխատանքն է արժանապատիվ կյանքով ապրելու, զարգանալու, ինքնադրսևորվելու և նոր հնարավորություններ ստեղծելու միակ միջոցը, որովհետև ամենափոքր հնարավորությունները օգտագործելով միայն կարող ենք հասնել մեծ ձեռքբերումների։ Մենք շատ անելիքներ ունենք աշխատանքային պայմանների բարելավման, նոր հնարավորությունների և աշխատատեղերի ստեղծման գործում»:

Ծրագրի ու դրա ընձեռած հնարավորությունների մասին մեզ հետ խոսեց Զբաղվածության պետական գործակալության պետի պաշտոնակատար Արտակ Սիմոնյանը։ Նա մասնավորապես նշեց.
«Այս ծրագիրը սկսել ենք իրագործել դեռ 2008 թվականից։ Այն կազմակերպել ենք զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում՝ միտում ունենալով անմիջական կապ ապահովել աշխատանք փնտրողի և գործատուի միջև։ Սա լավ հնարավորություն է վերցնել ռեզյումեն, գալ տոնավաճառին ու տեղում զրուցել գործատուի հետ»,-մեզ հետ զրույցում մանրամասնեց զբաղվածության պետական գործակալության պետի պաշտոնակատար Արտակ Սիմոնյանը։
Աշխատանքի այսպիսի տոնավաճառները ոչ միայն Երևանում, այլև մարզերում են կազմակերպվում։ Այս տարի սա թվով իններորդն է, տարին կեզրափակեն նոյեմբերի 29-ին՝ Եղվարդում կայանալիք աշխատանքի տոնավաճառով։
Սիմոնյանի պնդմամբ՝ հետադարձ կապ անշուշտ կա. տոնավաճառից հետո ամփոփում են արդյունքները, կապ հաստատում գործատուների հետ՝ գրանցելու, թե ով որքան ռեզյումե ստացավ, քանի հոգի աշխատանք գտավ, դե իսկ այցելուների կարծիքն իմանալու համար տրամադրում են հարցաթերթիկներ։

Մասնագիտությամբ ծրագրավորող Հրանտ Մաթևոսյանն առաջին անգամ չէ, որ այցելում է աշխատանքի տոնավաճառներին, սակայն արդյունքն ու արդյունավետությունն իրեն այնքան էլ չեն գոհացնում. «Իհարկե շատ ընկերություններ կան, որ ներկայացնում են թափուր աշխատատեղեր, բայց հաճախ է եղել՝ դիմել եմ, այդպես էլ արձագանք չեմ ստացել։ Այնուամենայնիվ շարունակում եմ գալ, տեսնել՝ որ ընկերություններն ինչ աշխատանք են առաջարկում»։
Այցելուներից մեկն էլ ԵՊՀ ուսանող Գոգի Լոլոյանը, չնայած դեռ չի գտել իրեն հարմար աշխատանք, սակայն նշում է. «Շատ ընկերություններ կան, որոնց մասին չգիտեի. եկա, իմացա։ Դեռ իմ ուզած աշխատանքը չեմ գտել։ Բայց այսօր իմացա, որ Քանաքեռում կարի արտադրամաս կա, որտեղ զինվորների համար համազգեստ են կարում»։

Աննա Կոստանյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+