Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախմբի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի նամակն՝ ուղղված մշակույթի այն գործիչներին, ովքեր նախօրեին ստորագրահավաք էին կազմակերպել՝ ի պաշտպանություն նախագահի:
Նամակում Քոչարյանն իր շնորհակալությունն է հայտնում մշակույթի գործիչներին և ասում. «Ուզում եմ հատուկ շեշտել ձեր քաղաքացիական դիրքորուշումը և քաղաքացիական արիությունը, որի շնորհիվ արտահայտել եք ձեր համոզմունքը՝ ուշադրություն չդարձնելով իշխանությունների տեսակետին: Կցանկայի, որ իմանաք. խնդիրը ապօրինի կալանավորման մեջ չէ միայն: Խոսքը է գնում իրավական ամենաթողության, քաղաքական հալածանքների և մեր ինքնությունը կազմաքանդելու մասին»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







